ԿարևորՀասարակություն

Ամանոր 2020. ինչպե՞ս է մայրաքաղաքը պատրաստվում ամանորյա միջոցառումներին

Ամանօրյա միջոցառումների մեկնարկը դեկտեմբերի 21-ին է: Այդ օրը Հանրապետության հրապարակում կվառվեն տոնածառի լույսերը: Ժամանակակից ու հետաքրքիր լուսավորությամբ աչքի կընկնի հրապարակի շատրվանների հատվածը: Տոնածառի ֆոնին լավագույն սելֆիները կլինեն հատուկ տոնական միջոցառումների համար պատրաստված մետաղական կամրջից: Քաղաքացիները տոնածառին կմոտենան հատուկ վերգետնյա անցումով, որը հրապարակը կկապի Երևանի 2750-ամյակի այգում: Դեկտեմբերի 21-ին կբացվի նաև սուրբծննդյան տոնավաճառը:

Տոնական միջոցառումները հանգամանալից ներկայացված են Երևանի քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում:

Ցուցադրել ավելի
Back to top button