ԿարևորՀասարակություն

Wizz Air-ը հայկական շուկա մուտք գործելու մասին մանրամասներ կներկայացնի

Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը Երևանում դեկտեմբերի 16-ին ավիափոխադրումների հայկական շուկա մուտք գործելու հետ կապված մանրամասներ կներկայցնի։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ասուլիսում հանդես կգա ընկերության ներկայացուցիչը: Ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ավիաընկերության հետ բանակցություններն արդեն բարեհաջող ավարտվել են, և ընկերության ներկայացուցիչները կգան Հայաստան: Wizz Air-ը հունգարական լոուքոստեր է, որը եվրոպական բյուջետային ավիափոխադրողներից ամենահայտնին է: Նրա գործունեության հիմնական ուղղությունը Կենտրոնական Եվրոպայի ներքին և միջազգային թռիչքներն են:

 

Ցուցադրել ավելի
Back to top button