ԿարևորՄշակույթ

Թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի տոներին

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

✓ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան,
✓ Մարտիրոս Սարյանի տուն թանգարան,
✓ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
✓ Հովհաննես Թումանյանի թանգարան,
✓ Սերգեյ Փարաջանովի թանգարան,
✓ Երվանդ Քոչարի թանգարան,
✓ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),
✓ Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),
✓ Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):

Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button