ԿարևորՀասարակություն

Այսօրվանից ՃՈ-ն անցնում է ուժեղացված ծառայության

Ճանապարհային ոստիկանությունում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունում Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը Ճանապարհային ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է դեկտեմբերի 14-ից անցնել ուժեղացված ծառայության։

Նպատակը նախատոնական և տոնական օրերին հանրապետությունում անվտանգ երթևեկության ապահովումն է։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում և հանրապետության բոլոր ճանապարհներին 24 ժամ ծառայություն կիրականացնեն Ճանապարհային ոստիկանության
կարգախմբերը։

Եգոր Կարապետյանը հանձնարարել է անհանդուրժող լինել, ներողամտություն չցուցաբերել ոչ սթափ վիճակում գտնվող և երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ։ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմին ցուցում է տրվել տոնական և նախատոնական օրերին իրականացնել անխափան ծառայություն, պատասխանել և ուղղորդել բոլոր զանգահարողներին։

Հաշվառման և քննական ստորաբաժանումների ղեկավարությանը հորդորվել է բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ դեպք, մատուցել միայն բարձրորակ ծառայություն։ Հանրապետության սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններին ցուցում է տրվել հետևել համազգեստի կոկիկությանը, քաղաքացիների հետ շփումներում լինել գրագետ ու բարյացակամ։

Back to top button