ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում  հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարության մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button