ԿարևորՀասարակություն
63 միայնակ ապրող տարեցի կոմունալ վճարները կփոխհատուցվեն


2020 թվականի հունվարի 1-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:


«63 միայնակ ապրող տարեցի կոմունալ վճարները պետությունը կփոխհատուցի»,- նշեց Բաթոյանը:
Խոսելով կենսաթոշակների մասին՝ Բաթոյանն ասաց, որ 2020 թվականին նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է միջինում ավելացնել ևս 10 տոկոսով: