Մտքի ուժը

«Մտքի ուժը»․ Աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը Ստեփանակերտն է․ պարզել են ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում

Երևանն աղտոտված է ծանր մետաղներով, ավելին, այստեղ նաև տեխնածին երկրաքիմիական մարզ է ձևավորվել։ Իսկ բնությունը չունի ինքնամաքրման մեխանիզմներ։ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում միայն այս խնդրով չեն զբաղվում։ Այստեղ նաև պարզել են՝ աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկը Ստեփանակերտն է։ Նրանց հետազոտությունները ներառում են երկրակենսաքիմիան, ռադիոլոգիան, սննդի շղթայի ռիսկերի գնահատումն ու գյուղատնտեսության մի քանի ճյուղեր։ 26 ամյա ինստիտուտում կադրերի միջին տարիքը 36-37-ն է։ Այստեղ էլ սակայն փաստում՝ երիտասարդները դժվարությամբ են ընդառաջ գնում գիտությանը։ Ֆինանսավորումը քիչ է, սակայն, տարբեր ծրագրերի միջոցով կարողանում են ձեռք բերել հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ։ Դրանցից մեկը վերջերս են գնել ու մթնոլորտի փոշու մասնիկների հետազոտության համար այլևս Իտալիա կամ Բելգիա գնալու անհրաժեշտություն չեն ունենա։ Գիտնականներն այստեղ սուրճ խմում են, սակայն, իրենց ետնախորշում աշխատող գիտնական չեն համարում։ Ավելին, համոզվելու համար «Մտքի ուժը»-ի միջոցով իրենց կենտրոն են հրավիրել նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Back to top button