ԿարևորՀասարակություն

Մարզերում հիմնվել է 18 նախակրթարան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է տարին.

«Այս տարի ՀՀ ԿԳՄՍ կողմից Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում մարզերում հիմնվել է 18 նախակրթարան: Նախակրթարանների ստեղծման շնորհիվ երեխաներն ավելի պատրաստված են լինում դպրոցական կրթությանը:

Շիրակի մարզում հիմնվել է 4, Գեղարքունիքի մարզում` 5, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի մարզերում` 2-ական, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերում` մեկական նախակրթական հաստատություն: Եվս 20 նախակրթարանի ստեղծում նախատեսվում է 2020 թվականին:

ՀՀ Գեղարքունիքի մարզ – Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոց, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոց, Նորաշենի հիմնական դպրոց, Մարտունու թիվ 2 հիմնական դպրոց, Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց

ՀՀ Շիրակի մարզ – Ցողամարգի միջնակարգ դպրոց, Ախուրիկի միջնակարգ դպրոց, Կրասարի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց

ՀՀ Կոտայքի մարզ – Կարենիսի միջնակարգ դպրոց, Հրազդանի թիվ 7 դպրոց

ՀՀ Սյունիքի մարզ – Ախլաթյանի միջնակարգ դպրոց, Իշխանասարի հիմնական դպրոց

ՀՀ Վայոց ձորի մարզ – Աղնջաձորի միջնակարգ դպրոց

ՀՀ Տավուշի մարզ – Լուսաձորի հիմնական դպրոց

ՀՀ Արմավիրի մարզ – Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց, Դողսի միջնակարգ դպրոց

ՀՀ Լոռու մարզ – Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոց»:

Back to top button