ԿարևորՀասարակություն

Սիրիահայերն ապագայի ծրագրերը քննարկել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի հետ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում  հանդիպել է Սիրիահայերի օգնության հիմնադրամի (Syrian Armenian Relief Fund) ներկայացուցիչների հետ` ատենադպիր Րաֆֆի Քենդերջյանի գլխավորությամբ:

Հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին և ներառում է Կալիֆոռնիայում գործող 10 կազմակերպություն: Նպատակը մեկն է` միացյալ ջանքերով օգնել դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայերին: Կալիֆոռնիայում բնակվող հայերը սիրիահայերին սատարելու համար միլիոնավոր դոլարներ են փոխանցել, որի գերակշիռ մասը հանգանակել է լոսանջելեսահայությունը: Օգնության առաջին ուղղությունը Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում գործող հայկական դպրոցներն է ընդգրկում: Մյուս մասն ուղղվում է հայ վիրավորներին, որոնց բուժումը կազմակերպվում է տեղում, կատարվում են նաև սրտի վիրահատություններ: Ծախսերի երրորդ և չորրորդ ուղղությունը միտված են վնասված բնակարանների վերականգնմանն ու սննդի ապահովմանը:

Հանձնակատարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերի տարերային հայրենադարձության փորձը, ներկայիս աշխատանքներն ու գալիք ծրագրերը:

Ցուցադրել ավելի
Back to top button