ԿարևորՀասարակություն
Նպաստների տրամադրման համակարգը կվերանայվի


Ունենք ընտանիքներ, որոնք 10-ից ավելի տարի ընդգրկված են նպաստի համակարգում և իրենց կյանքում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենում՝ այսօր ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և տեղեկացրել, որ նախարարությունը սոցիալական և ընտանեկան նպաստի համակարգերը վերանայելու քայլեր է մշակում։
Գործող համակարգն, ըստ նախարարի, ապախթանող է և որևէ կերպ չի նպաստում մարդու կարողությունների զարգացմանը։ Նախարարն այսօր ամփոփել է 2019-ին արված աշխատանքը և խոսել հաջորդ տարվա ընթացքում սպասվող ծրագրերի մասին։