ԿարևորՀասարակություն

«Հանրապետության գլխավոր շինհրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Հանրապետության գլխավոր ̶շ̶ի̶ն̶հրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Էս պահին անգարում զոդվում է կամուրջը, որը կկապի գլխավոր տոնածառը Սուրբծննդյան տոնավաճառի ճեմուղու հետ»:

Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հյուսիսային պողոտայի փոխարեն տոնավաճառն այս տարի կգործի Երեւանի 2750-ամյակի այգում՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը։ Այգում կտեղադրվի  40 տնակ-կրպակ: Սուրբծննդյան տոնավաճառում կլինի հետաքրքիր երաժշտություն, այցելուներին տրվելու է հայկական խոհանոցի համտեսի հնարավորություն:

Ցուցադրել ավելի
Back to top button