ԿարևորՍպորտ

Հայաստանը կրկին ցույց տվեց, որ շախմատային գերտերություն է

Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը լուր է տարածել, որ ՄԱԿ-ում քիչ առաջ ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր ճանաչելու բանաձևը, որը հեղինակել էր Հայաստանը:

Հայտարարության մեջ ասված է. «Միանգամից երկու լավ լուր.
Արդեն գիտեք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Բացի այդ, ՄԱԿ-ում րոպեներ առաջ միաձայն ընդունվեց հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որ հեղինակել էր Հայաստանը և համահեղինակվել 54 երկրի կողմից: Մենք կրկին ցույց ենք տալիս, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Կեցցե՛ն մեր դիվանագետները:»

Ցուցադրել ավելի
Back to top button