ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչպե՞ս է վերադարձվելու պետությունից գողացվածը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը ոչ թե անձի դեմ է, այլ՝  գույքի, նպատակը  ոչ թե պատժելն է, այլ  ապօրինի  գույքը  տնտեսական շրջանառությունից հանելն ու այն պետությանը վերադարձնելը՝« Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է  արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Նախագիծը երեկ հավանություն է ստացել  կառավավարության նիստում։

Նախաձեռնությունը ոչ թե հարուստների, այլ կոռուպցիոներների ապօրինի ծագում ունեցող գույքի դեմ է ՝ կառավարության նիստից հետո ասել էր արդարադատության նախարարը։

Ինչպե՞ս են տարբերակվելու հարուստներն ու կոռուպցիոներները, ո՞ր գույքն է համարվելու ապօրինի, ո՞վ է ուսումնասիրելու  և ինչպե՞ս․ արդարադատատության փոխնախարարի հետ զրուցել ենք օրենքով նախատեսված մեխանիզմների, հայտարարագրման համակարգում նախատեսվող փոփոխությունների ու հակակոռուպցիոն պայքարի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close