Հասարակություն

Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել. միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱՄՆ սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին՝ մեկնաբանելով կատարվածը և անդրադառնալով հետագա քայլերին:

Նա գրում է.

«1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:

Ինչո՞ւ հիմա.

1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
3. Վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
4. Հաղթանակի դափնիները բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել: Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:

Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ»:

Back to top button