ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

2020 թվականին դեպի Եվրոպա նոր ուղղություններ կունենանք․ Տաթևիկ Ռևազյան

Որևէ ավիաընկերություն չի հայտնվել եվրոպական սև ցուցակում՝ «Ռադիոլուր»–ի հյուրասրահում հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Նրա խոսքով՝ վտանգ կար, որ այդ ցուցակում կհայտնվեր «Տարոն Ավիա» ընկերությունը։

«Եվրոպական ընկերությունը աուդիտ անցկացրեց, հայտնաբերվեցին լուրջ թերություններ։ Մենք էլ ուսումնասիրություն կատարեցինք, ու որոշեցինք փակել ընկերությունը, որպեսզի սև ցուցակում չհայտնվի»,– նշել է Ռևազյանը։

Եվրահանձնաժողովի կայքն օրերս հայտնեց, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ուժեղացված ուսումնասիրության է ենթարկվելու «անվտանգության վերահսկողության մակարդակի նվազման նշանների պատճառով»:

«Մեր խնդիրների հիմքը աշխատավարձերի բարձրացումն է»,– ասել է քաղավիացիայի կոմիտեի նախագահը և նշել, որ կոմիտեն մինչև 2020 թվականը ժամանակ ունի հայտնաբերված խնդիրները լուծելու համար։ «Հայաստանն այլևս այն պետությունը չէ, որ ամեն մեկը կարող է գալ, գրանցել ավիաընկերություն և թռչել որտեղ ուզում է»,–ասել է Տաթևիկ Ռևազյանը։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը խոսել է նաև 2020 թվականին սպասվող նոր ուղղությունների, ավիատոմսերի գների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button