ԿարևորՄշակույթ

Դեկտեմբերի 12-ից 21-ը կկայանա ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնը

Այսօրվանից մինչև դեկտեմբերի 21-ը (ընդհանուրը՝ 6 օր) Երևան, Սպիտակ, Գյումրի, Էջմիածին և Իջևան քաղաքներում կանցկացվի Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնը: Հայաստանում Ճապոնիայի դեսպանության կայքէջում ներկայացված են ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցը, վայրը և տեղեկատվություն ֆիլմերի վերաբերյալ: Մուտքն ազատ է: Դեպանատունը հրավիրում է բոլորին վայելելու ժամանակակից ճապոնական կինեմատոգրաֆը:
 
Կազմակերպիչներն են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը, Ճապոնիա հիմնադրամը: Համակազմակերպիչներ են հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնը, «Իրոհա» հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոնը, Մոսկվա կինոթատրոնը, Սպիտակի մշակույթի տունը, «Նարեկ» բարեգործական հիմնադրամը, Էջմիածնի քաղաքապետարանը, Իջևանի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնը:

Back to top button