ԿարևորՔաղաքական

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը արդարության եւ ճշմարտության հաղթանակ է․ Փաշինյան

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը արդարության եւ ճշմարտության հաղթանակ է։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր եւ աշխարհասփյուռ հայերի անունից շնորհակալություն է հայտնել Սենատին՝ բանաձեւի ընդունման համար։

«ԱՄՆ Սենատի 150 բանաձևի ընդունումը արդարության և ճշմարտության հաղթանակն է: Աշխարհում սփռված բոլոր հայերի եւ իմ անունից խորին երախտագիտություն եմ հայտնում Սենատին`այս նշանակալից օրենսդրության ընդունման համար։ Սա հարգանքի տուրք է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին և համարձակ քայլ` նման ոճրագործությունների կանխարգելելու համար: #Այլեւս երբեք»,- գրել է ՀՀ վարչապետը։

Back to top button