ԿարևորՔաղաքական

ԱՄՆ Հայ դատը ողջունել է Սենատում Թուրքիայի դեմ օրինագծի ընդունումը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը ողջունել է Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի քվեարկությունը, որի արդյունքում ընդունվել է հակաթուրքական օրինագիծ: Փաստաթղթին կողմ է քվեարկել 18 հոգի, դեմ են հանդես եկել՝ 4-ը:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ տպավորիչ է տեսնել տարբեր կուսակցություններից սենատորների միահամուռ դիրքորոշումը՝ հանուն արդարության:

Օրինագծի համահեղինակներից սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Թուրքիայի գործողությունները «չափից ավելի են և անընդունելի»:

Խոսքը, մասնավորապես, Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու և ռուսական C-400 համակարգեր գնելու մասին է:
Սենատորները նշել են, որ Թուրքիայի դեմ թիրախային պատժամիջոցները համարժեք պատասխան են այդ երկրի գործողություններին:

Օրինագծի համաձայն՝ սահմանափակվում են ամերիկյան արտադրության զենքի վաճառքը և միջազգային ֆինանսական կառույցներից վարկերի տրամադրումը Թուրքիային:

Back to top button