ԿարևորՀասարակություն

Տոներն են մոտենում, տնակներն են մոտենում

Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել: «Տոներն են մոտենում, տնակներն են մոտենում», -գրել է նա, հրապարակելով տեսանյութ սուրբծննդյան տոնավաճառի տնակ-կրպակների մասին, որոնք, ինչպես տեսանյութից է պարզ դառնում, արդեն Հանրապետության հրապարակում են և կտեղադրվեն 2750-ամյա այգում՝ շատրվանների երկու ուղղությամբ ձգվող ճեմուղիներում:

Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով: Տնակների աճուրդը դեկտեմբերի 13-ին է:

Ցուցադրել ավելի
Back to top button