ԿարևորՀասարակություն

Ռադիոլուրը՝ «Ճամպրուկ 2019»–ի հաղթող

«Ճամպրուկ 2019» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթը այս տարի նշում է իր 10 տարվա հոբելյանը: Ողջ ընթացքում կազմակերպությունը մրցույթի միջոցով նպատակ է ունեցել մոտիվացնել և խրախուսել լրագրողներին հարցեր բարձրացնել միգրացիայի ոլորտում, լուսաբանել և իրազեկել հնարավորությունների և խոչընդոտների մասին:

2019թ-ի դեկտեմբերի 12-ին Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակը,  Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, բարձր գնահատեցին մրցույթի մասնակիցների կողմից  պատրաստված նյութերի լրագրողական կատարելությունը, համապատասխանությունը, մատուցման ձևաչափը և արդյունավետությունը։ Հաղթողների հանձնվեցին մրցանակներ։

Միգրացիայի և լրագրության ոլորտում հայտնի և ճանաչված փորձագետները 81 հայտից ընտրեցին 10 լավագույններին: Այս տարի 250.000 ՀՀ դրամին համարժեք մրցանակներ են շնորհվել 7 անվանակրգերում: «Լավագույն վերաինտեգրման պատմություն» անվանակարգում հաղթող չի ճանաչվել, և հատուկ մրցանակ է շնորհվել միգրացիայի ոլորտի ամենահուզիչ և օրիգինալ պատմության համար:  

Մեր գործընկեր Սաթիկ Իսահականը «Անիպեմզայի սահման պահող տաճարն ու փշալարերց չվախեցող երեխաները» ռեպորտաժի համար արժանացել է մրցանակի՝ Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ անվանակարգում։

Ցուցադրել ավելի
Back to top button