ԿարևորՄշակույթ

Հաջորդ տարեվերջին Մնջախաղի թատրոնը մշտական հասցե կունենա

Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում , Դրամատիկական թատրոնի հարևանությամբ մեկնարկել են Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը վստահեցրել է,  որ բոլոր փաստաթղթերը կարգավորված են, հատկացումները հաստատված են, արդեն վստահաբար կարող ենք ասել, որ Երևանի մնջախաղի պետական թատրոնն ունենալու է իր հանգրվանը:

1974 թվականին ստեղծված ու 1983-ին պետական թատրոնի կարգավիճակ է ստացած Երևանի Մնջախաղի պետական թատրոնը մինչ օրս  չունի սեփական տանիք, թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ 

2017 թվականին Երևանի Գևորգ Քոչար 21 հասցեում գտնվող Ազգային գրապալատի շենքը տրվել էր Մնջախաղի պետական թատրոնին։ 2018 թվականին մշակույթի նախարարությունը մնջախաղի թատրոնին մեկ այլ տարբերակ առաջարկեց՝ պատճառաբանությամբ, որ գրապալատի շենքը հուշարձանային է, և որևէ փոփոխություն այնտեղ հնարավոր չէր իրականացնել։

Թատրոնին առաջարկվող  նոր տարածքը  գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում, Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում, որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:

Այս իրադարաձություններից անցել են ամիսներ, Դրամատիկական թատրոնի հարևանությամբ  գտնվող Գևորգ Քոչար 21 հասցեում, այսօր ազդարարվեց  Երևանի Մնջախաղի պետական թատրոնին տրամադրված  տարածքի շինաշխատանքների մեկնարկը։

Մնջախաղի պետական թատրոնը մեկ  տարի անց կունենա  տանիք ու մշտական հասցե։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button