ԿարևորՀասարակություն

Կառավարությունը որոշեց լուծարել «Գյումրու տուն-ինտերնատ»-ը

Կառավարությունը լուծարեց «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Հայաստանի ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է ապահովի կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը։

Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ անշարժ գույքն ամրացվելու է Հայաստանի Հանրապետության ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

ՀՀ կառավարությունն այսօր անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 61-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,

-Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին,

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,

-«Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին,

-Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին և այլ հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button