ԿարևորՀասարակություն
Իջևանում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը դրական արդյունք է տալիս

Իջևանում իրականացվող «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը, որ կատարվում է համայնքապետարանի և Զբաղվածության տարածքային կենտրոնի համագործակցությամբ, բավականին արդյունավետ է․ ավելի բարետես են դարձել Վալանսի փողոցը և քաղաքային զբոսայգին։ Այս մասին գրում է Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը՝ տեղեկացնելով, որ աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 20–ին։