Ինչպես է քույրը 3 տարի անց գտնում եղբորը Դեր Զորի անապատում


«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» հրապարակել է գաղթի ճանապարհին իրար կորցրած քրոջ և եղբոր մասին պատմություն.
«Այս լուսանկարում քույր ու եղբայր են, ովքեր գաղթի ճանապարհին կորցրել էին իրար և միայն երեք տարի անց գտնում են միմյանց Դեր Զորի անապատում:
Աշխարհում չկա մի լեզու` բավականաչափ հարուստ ու գունեղ, որպեսզի նկարագրի նմանօրինակ սարսափները, որպեսզի արտահայտի այն մարմնական ու հոգեկան տառապանքները, որ կրել էին հայ անմեղ նահատակները, մինչև երկինքը հավիտենական հանգիստ կառաքեր նրանց ի վերուստ:
Ահավոր ջարդերից մազապուրծ այդ մի բուռ թշվառ մարդիկ` իրենց բոլոր մերձավորների, իրենց համար թանկ էակների մահվան ականատեսները գտնվում են այնտեղ` գաղթակայաններում, և բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, գերմանացի սպաների ու ժանդարմների աչքի առջև ենթարկվում էին անարգանքի ու նվաստացման` դատապարտվելով կործանման…»,- ասված է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» հրապարակած նյութում: