Մասնագիտություն

«Մասնագիտություն»․ Մարդկային կյանքեր փրկող հրաշագործը

Նրանք ամեն վայրկյան փրկում են մարդկային կյանքեր, բոլոր մասնագիտությունների մեջ նրանց կրթությունն ամենաերկարատևն է և ամենախրթինը, նրանք միշտ մեր կողքին են իրենց մասնագիտական գիտելիքներով, գաղտնիքներով, կոչումով, մենք նրանց ենք վստահում ամենաթանկը՝ մեր առողջությունը: Ամենավեհ, ամենաբարդ, մեծ հարգանք ու հեղինակություն վայելող մասնագիտություններից է բժշկի մասնագիտությունը, որը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, երկաթյա նյարդեր, գթասրտություն, հոգատարություն, համբերություն, կարեկցանք, մարդկանց հավատն ու վստահությունը նվաճելու ունակություն և վստահաբար կարելի է ասել. մասնագիտություն, որն անմահ է, քանի գոյություն ունի մարդկությունը: Զրույց Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոնի ղեկավար Համլետ Հայրապետյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button