ԿարևորՀասարակություն

Հայկական տառարվեստը` ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։

Դեկտեմբերի 11-ին՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին միաձայն որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը:

Ցուցադրել ավելի
Back to top button