ԿարևորՀասարակություն

Լոռիում գյուղացիները տնկեցին «Էյ Թի Փի»-ի վեց միլիոներորդ ծառը

Armenia Tree Project-ը՝  «Էյ Թի Փի»-ն այս աշնանը տնկեց նաև իր վեց միլիոներորդ ծառը: Հիմնադրամն իր ջանքերով ձգտում է Հայաստանը ևս ներգրավել աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարող մյուս ակտիվ դերակատարների շարքում:

Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Էյ Թի Փի»-ի վեց միլիոներորդ խորհրդանշական ծառը Կովկասյան սոճի է, որն աճեցվել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում տեղակայված Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանում: Այժմ այն իր մշտական հանգրվանն է գտել Միխայլովկա գյուղի տարածքում գտնվող 43.4 հա ընդհանուր մակերեսով նորատունկ անտառում:

Ցուցադրել ավելի
Back to top button