Էկոսֆերա

«Էկոսֆերա»․ Ալավերդի և Ախթալա համայնքներում հողերն աղտոտված են ծանր մետաղներով

Ալավերդի և Ախթալա համայնքներում իրականացրած հետազոտության արդյունքի համաձայն՝ մարդու առողջության համար ռիսկեր կան։ Չեխական «Արնիկա» կազմակերպության իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդու առողջության համար ամենամեծ ռիսկը ներկայացնում են մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը: Հետազոտվել են հողի, սննդի և մարդու մազերի նմուշները: Նմուշների անալիզները կատարվել են Պրահայի Քիմիա-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում և Ազգային առողջապահության ազգային ինստիտուտում: Հետազոտության արդյունքները վկայում են, որ գյուղատնտեսական տարածքներն աղտոտված են ծանր մետաղներով: Պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանը, ինչպես նաև «Ախթալա ԼՀԿ»-ի կողմից շահագործվող Շամլուղի պղնձի հանքավայրը և պոչամբարները, որոնք տեղակայված են անմիջապես Դեբեդ գետի հարևանությամբ, հարակից և ավելի հեռավոր տարածքների համար ծանր մետաղների աղտոտման աղբյուր են:


Ցուցադրել ավելի
Back to top button