ԿարևորՀասարակություն

Արտաշատում փողոցները բարեկարգվում և ասֆալտապատվում են

Արտաշատում կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում բարեկարգվում և ասֆալտապատվում են փողոցներն ու բակերը: Իրականացվում են նաև՝

✔փոսային նորոգումներ,
✔բազալտե եզրաքարերի փոխարինում,
✔դիտահորերի փոխարինում,
✔ճանապարհային նշանների տեղադրում:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 60 մլն 453 հազար ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է, համայնքինը՝ 55%:

Եղանակային պայմանների և որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով աշխատանքի ավարտի սահմանված ժամկետը երկարացվել է, բայց ամեն ինչ արվում է՝ հնարավորինս շուտ դրանք շահագործման հանձնելու համար:

Արարատի մարզի 23 համայքներում իրականացվում է ընդհանուր 10 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում:

Ցուցադրել ավելի
Back to top button