ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Առարկաները չեն կրճատվի, բայց աշակերտի ծանրաբեռնվածությունը կթեթևանա․ Արևիկ Անափիոսյան

Հանրակրթության ոլորտում 2020 թվականին նախատեսվում են բովանդակային փոփոխություններ․ փոխվելու են  դասագրքերը, վերանայվելու են ծրագրերը, կրճատվելու է աշակերտների  ծանարբեռնվածությունը՝  «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։ 

Փոխնախարարը նշել է, որ ուսուցիչների աշխատաքային առօրյայում ևս փոփոխություններ են լինելու։

«Նրանց ավելի մեծ ազատություն է տրվելու։  Այսինքն՝ նյութերի բազմազանության մեջ ուսուցիչն ինքն է ընտրելու, որոշելու, թե ինչ նյութով է ուզում տվյալ ծրագրով նախատեսված  արդյունքին հասնել»,– ասել է Անափիոսյանը։

Իսկ 12–րդ դասարանի աշակերտի   ավարտական փաստաթղթում  ձևակերպվելու է նրա կարողունակությունը, թե ինչ գիտելիք և հմտություններ ունի։

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև  «Բարձրագույն կրթության և գիտության » մասին օրենքի խնդրահարույց դրույթներին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close