ԿարևորՄտքերի խաչմերուկ

Առաջնահերթությունները սխալ էին ընտրվել․ երկրաշարժից 31 տարի անց

 «Ժամանակավոր կացարաններ տրամադրելուց անմիջապես հետո անհրաժեշտ էր վերականգնել արտադրական հզորությունները, իսկ թասիբով գյումրեցին կկարողանար ինքն իր համար բնակարան կառուցել։

Դա ամենամեծ սխալն էր, որ այն ժամանակ  թույլ տրվեց․ շեշտը դրվեց միայն բնակարանաշինության վրա։ Մենք պարզապես իրավունք չունեինք 30 տարի կորցնել զուտ բնակարանաշինության խնդիրներ լուծելու վրա»,-վերլուծելով 88- ի ավերիչ երկրաշարժից հետո ավերված բնակավայրերը վերականգնելու ուղղությամբ ավելի քան երեք տասնամյակի ընթացքում ձեռնարկված քայլերը՝ նշում է տնտեսագետ, «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը։ Նրա խոսքով` թույլ տրված համալիր սխալները լուրջ վերլուծության կարիք ունեն։ 

Կարեն Ավագյանը կարևոր է համարում վերլուծել նաև, թե մեր երկրի համար  ինչ է նշանակում սեյսմակայուն շինարարություն՝  միայն ամուր երկաթ –բետոնե, թե՞ նաև թեթև կոնստրուկցիաներով կառուցվող, ամրության որոշակի պաշար ունեցող ու ամենակարևորը՝ երկրաշարժերի ժամանակ զոհերի չբերող շինությունները։

Գյումրեցի գործարարը միաժամանակ փաստում է․ թեև Գյումրին հռչակվել է տուրիստական քաղաք, սակայն մնում են տնակային ավանները, մնում է աղքատությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button