
61 տարեկան հասակում մահացել է շվեդական աշխարհահռչակ Roxette խմբի մենակատար Մարի Ֆրեդրիքսոնը: Այս մասին հայտնում են շվեդական լրատվամիջոցները:
2000-ականների սկզբին բժիշկները երգչուհու մոտ ախտորոշել էին քաղցկեղ: Նա երկար տարիներ պայքարում էր հիվանդության դեմ:
Ֆրեդրիքսոնը ծնվել է 1958 թվականի մայիսի 30-ին՝ Էսշյո քաղաքում: Երգչուհին հաջողության է հասել 1980-ականներին, երբ թողարկվեցին նրա 2 սոլո ալբոմները: 1986 թվականին նա ընկերոջ՝ Պիեր Գեսլեյի հետ հիմնում է Roxette խումբը:
Նրանց երգերը, մասնավորապես Listen to your heart-ը և It must have been love-ը գլխավորել են համաշխարհային հիթ-շքերթները:
Երգչուհին թողարկել է ստուդիական 8 ալբոմ: