ԿարևորՀասարակություն

Ձմեռային զորակոչի շրջանակում կընտրվեն ԶՈւ պատվո պահակային վաշտի ծառայողները

Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին Զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 19-ին և 20-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:

Ցուցադրել ավելի
Back to top button