ԿարևորՄշակույթ

«Գառնի պատմամշակութային արգելոց»-ում 70 հուշարձանաբեկոր դրվել է բազալտե պատվանդանների վրա

«Գառնի պատմամշակութային արգելոց»-ում տեղադրվել են հուշարձանաբեկորների համար նախատեսված առաջին բազալտե պատվանդանները։

Նպատակը հետևյալն է. եղանակային փոփոխությամբ պայմանավորված՝ պահպանել հուշարձանաբեկորները ջերմախոնավային պայմանների փոփոխության արդյունքում տեղի ունեցող քայքայումից։ Այս երևույթը տարվա կտրվածքով նկատելի է գարնանը և աշնանը, իսկ օրվա կտրվածքով՝ առավոտյան, երբ հողի վրա դրված հուշարձանաբեկորների տակ առկա ջուրը սկսում է գոլորշիանալ՝ արդյունքում ձևավորելով ակտիվ խոնավ միջավայր։

«Կոտայքի մարզի հուշարձաններ» տեղեկատվական հարթակից տեղեկանում են, որ այս իրավիճակում արդյունավետ կանխարգելող միջոց է հնագիտական օբյեկտը հողի շերտից հնարավորինս հեռացնելը (բարձրացնելը), ինչն արվել է մասնագետների կողմից, որի արդյունքում ավելի քան 70 հուշարձանաբեկորների համար ապահովվել է երկարակեցություն։

Հետագայում նախատեսվում է դրանց թափանցիկ, կոշտ նյութով պատյանների տեղադրումը։

Back to top button