Ձևավորել լեգիտիմ ՍԴ. կոչ Հայաստանին ԵՄ Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումից


Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն այսօր ընդունել է 2019թ. 11-րդ համաժողովի հռչակագիրը, որտեղ, անդրադառնալով ՍԴ ճգնաժամին, Հայաստանի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձևավորման ուղղությամբ»։
«Մենք գիտակցում ենք ԱլԳ պետություններում դատական և ընտրական բարեփոխումների կարևորությունը, նաև բոլոր բացասական հետևանքները, որոնք կարող են լինել դրանցից հրաժարվելու դեպքում: Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը և Վրաստանի կառավարությանը՝ անցկացնել դատական իշխանության մասշտաբային բարեփոխում: Հայաստանի պարագայում անհապաղ միջոցներ ձեռնարկել Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման համար՝ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձևավորման միջոցով, որը կվայելի հանրության վստահությունը»,– նշվում է հռչակագրում:
Ինչ է նշանակում այս ձևակերպումը և ինչ քայլեր է ենթադրում՝ «Ռադիոլուրն» այս հարցերի շուրջ զրուցել է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա» միավորում հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի հետ։