ԿարևորՀասարակություն
Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչը՝ «Միսս Տիեզերք»


Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Տունզին հաղթել է «Միսս Տիեզերք-2019» գեղեցկության մրցույթում: Մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել ՀԱՀ-ի, Մեքսիկայի և Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչները:
26-ամյա Տունզին ակտիվորեն մասնակցում է կանանց դեմ բռնության պայքարին և հանդես է գալիս գենդերային կարծրատիպերի դեմ:
«Միսս Տիեզերք» 68-րդ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ Ատլանտա քաղաքում: Նախորդ տարի մրցույթի հաղթող էր դարձել ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը: Այն անցկացվել էր Թաիլանդում: «Միսս Տիեզերք–2019» մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 21-ամյա Դայանա Դավթյանը: