Հայկական հարց

«Հայկական Հարց»․ Պողոս Նուբարի «Ծովից ծով Հայաստան» ծրագիրը

1912-1921 թթ. Պողոս Նուբարի գլխավորությամբ Փարիզում գործում էր Հայ ազգային պատվիրակությունը, որը համարվում էր արևմտահայության շահերը ներկայացնող կառույց: Պողոս Նուբարը մշակել էր «Ծովից ծով Հայաստանի» ծրագիրը, որն ըմբռնումով էր ընդունվել Հայաստանի Առաջին հանրապետության պաշտոնական պատվիրակության կողմից: Որքանո՞վ էր իրատեսական Միացյալ Հայաստանի տեսլականը: Ինչու՞ էր Ֆրանսիան դեմ այդ ծրագրին: Ինչպե՞ս թուրքերը կանխեցին հայկական միասնական պետության հիմնումը: Զրույց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանի հետ: Միացյալ Հայաստանի տեսլականը՝ մաս 1-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button