
Հայաստանը կարող է լինել և՛ 5 միլիոն, և՛ 10 միլիոն բնակիչ ունեցող երկիր, բայց դրա համար շատ գործ ունենք անելու, «Մտքերի խաչմերուկ» հեղինակային ծրագրում ասում է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
Հայաստանը պետք է ունենա հայրենադարձության հստակ ռազմավարություն ու հայեցակարգ։ Նա համոզված է, որ միայն այդ դեպքում մեծ հայրենադարձության մեր երազանքը կարող է վերածվել իրականության։