ԿարևորՀասարակություն
Կաթնաղբյուրը գազ կունենա

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքը կգազաֆիկացվի: Գազատարի ընդհանուր երկարությունը կազմելու է 4200գծմ։
40,8 մլն դրամ արժողությամբ ծրագիրը, որն իրականացվում է կառավարություն-համայնք համաչափ ֆինանսավորմամբ, առաջնային նպատակ ունի բարելավել բնակիչների կյանքի որակը, ապահովել համայնքի համաչափ զարգացումը: Ծրագրի արդյունքում համայնքի ևս 217 տնային տնտեսություն կապահովի գազաֆիկացմամբ: