ԿարևորՍպորտ

Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը գրավել է երկրորդ տեղը և հանդես կգա աշխարհի առաջնությունում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում հավաքել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալ աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել է 9 պարային զույգ:

Թինա Կարապետյան — Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո նոյեմբերին էր վերադարձել սահադաշտ և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 8-րդ տեղը:

Santa Claus Cup-ի կանանց մենասահքի հաղթողի կոչումը օրեր առաջ նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button