ԿարևորՀասարակություն

Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդութունը

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանի կարծիքով՝ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Ցուցադրել ավելի
Back to top button