ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Գիտությունը երիտասարդանալու կարիք ունի․ Գիտության կոմիտեի նախագահ

«Գիտությունը գնալով ծերանում է, և հիմնական պատճառներից մեկը միջին սերդնի գիտնականների պակասն է»,– «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Նրա խոսքով՝  Հայաստանում 35–55  տարեկան գիտնականների  բաժինն  ընդհանուրի մեջ շուրջ 15 տոկոս է, մինչդեռ  65 տարեկանից բարձր գիտնականները ընդհանուրի  30 տոկոսն են կամ 1/3–ը։

Միջին սերդնի գիտնականների փոքր թիվն, ըստ Հարությունյանի, բերում է նաև սերնդափոխության խնդիր՝ ավագ սերունդը  հեռանում է, իսկ նրանց փոխարինողներ չկան։  Հայաստանում գիտության ոլորտում ներգրավված է շուրջ 4 հազար մարդ։ Սա, ըստ  Գիտության կոմիտեի նախագահի, նվազագույն թիվն է, որ  կարող է ինքնավերարտադրվել, մինչդեռ  Հայաստանը պետք է ունենար  6 կամ 7 հազար գիտնական։

Գիտության կոմիտեի նախագահը խոսել է նաև  ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու, նոր ծրագրերի մասին, նաև անդրադարձել է հարցին, թե գիտնականների որ  մասն է  իր ժամանակն անցկացնում սուրճ խմելով․ «Սուրճ բոլորն էլ խմում են, այդ թվում նաև գիտնականները, ԱԺ պատգամավորները,  նախարարները։ Գիտության մեջ էլ կան մարդիկ, որոնք արդյունավետ չեն աշխատում, ինչպես մնացած բոլոր ոլորտներում», –ասել է Հարությունյանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button