ԿարևորՀասարակություն

31 տարի անց. ևս 227 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա

31 տարի անց աղետի գոտում ապրող ևս 227 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա: 2019-ի առաջին կիսամյակում էլ կառավարությունը 560 մլն դրամ էր տրամադրել 61 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:

Ծրագրի շահառու ճանաչված, մնացած 453 ընտանիքներից 227-ին բնակարանային խնդրի լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1.291,6 մլն. դրամ: Մնացած ընտանիքների բնակապահովման հարցը ՀՀ կառավարության գործունեության միջոցառումներով նախատեսված է լուծել մինչև 2020թ. տարեվերջ: Այս կապակցությամբ 2020 թվականին պետբյուջեով նախատեսվել է 3.0 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվել են երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման, այդ շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման և տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացների վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքները:

Հավաքագրվել և ամփոփվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինություններ: Այժմ նախապատրաստվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան կառավարությանը՝ սահմանել ոչ հիմնական շինությունների ազատման, քանդման, դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված կարգերը:

Ցուցադրել ավելի
Back to top button