ԿարևորՀասարակություն

Ես լավ գիտեմ ինչ է Գյումրին, ով է գյումրեցին․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է արխիվային տեսանյութ, որտեղ Արմեն Սարգսյանը (1997 թ․) երկրաշարժի տարելիցի կապակցությամբ ելույթ է ունեցել՝ որպես ՀՀ վարչապետ:

1997 թ. ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը նշել է.

«Ամենադժվար պայմաններում մարդիկ ապրում են 7-8 տարի և տրտունջ չեն հանում: Ես չեմ պատկերացնում՝ կա՞ արդյոք աշխարհի վրա մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ, փոքրագույն աշխատավարձեր ստացող, փայտե տնակներում ապրող մարդիկ, ձմեռները, երբ -20 աստիճան է դրսում, իրենց բողոքները չասեն, որովհետև գիտեն, որ ժողովուրդն այլ խնդիրներ ունի, գոյապայքարի մեջ է»:

2018 թ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր.

«Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին»:

Back to top button