ԿարևորՏնտեսական

«ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը 50 դիմորդ ունի

50 ընկերություն մասնակցության համար դիմել է  Ներուժ ծրագրին՝  ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա, Վրաստան, Իռլանդիա, Իսպանիա, Չեխիա, Եգիպտոս, Մալթա: Սա այն երկրների ցանկն է, որտեղից մեր հայրենակիցները՝ շուրջ 50 ընկերություններ, Ներուժ ծրագրին մասնակցելու նպատակով դիմել և ընտրվել են:  Հաղթելու դեպքում նրանք կստանան դրամաշնորհ, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան՝ ապրելու, աշխատելու և իրենց գործունեությունը ծավալելու համար:

«Բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում և հուսով եմ, որ 2020 թվականին դիմորդների քանակը կբազմապատկվի»,-գրել է նախարարը։

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկել է «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը:

«ՆերՈւժ 2» ծրագիրը նպատակ ունի աշխարհի տարբեր երկրներում ապրող 7 միլիոնանոց հայկական Սփյուռքի հսկայածավալ ներուժը տեղափոխելու Հայաստան՝ մասը կազմելու երկրի առաջխաղացման գործընթացներում և նախաձեռնելու իրենց սթարթափը Հայաստանում:

 Հայկական ծագում ունեցող սփյուռքի ձեռնարկատերերը հրավիրվել են դիմելու այս ծրագրին:

Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու իրենց երկիր և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:

Ծրագրի մեկնարկը տեղի կունենա Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը՝ քառօրյա միջոցառման շրջանակներում:

Back to top button