ԿարևորՀասարակություն
Ֆրանսիայի Բանդոլ քաղաքում հայկական խաչքար է պղծվել


Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում:
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: