ԿարևորՍպորտ

Հայտնի են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու՝ Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:

«Փյունիկ» ակումբի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը ֆեդերացիայի կողմից չի ընդունվել։

«Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել, քանի որ նրա կենսագրության մեջ նշված է, որ վերջին մի քանի տարում նա ֆուտբոլային գործունեություն է ծավալել Կիպրոսում։ Մենք դիմեցինք Կիպրոսի ֆեդերացիային, որից պատասխան ստացանք, որ Արսեն Աղաջանյանը Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո ոչ մի ֆուտբոլային գործունեություն չի ծավալել։ Այդ իսկ պատճառով նրա թեկնածությունը չի ընդունվել»,- նշել է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի պետ Արթուր Ազարյանը։

ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button