ԿարևորՀասարակություն

«Արմաթը»՝ Շիրակի մարզի բոլոր դպրոցներում

Ինչպես հրապարակվել էր այս տարվա հուլիսին, ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար:  Կառավարության ֆինանսավորմամբ նախատեսվում էր մինչև տարեվերջ հանրակրթական դպրոցներում ունենալ ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, իսկ 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ ունենալ Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում։

Շիրակի մարզում՝ Գյումրիում եւ Արթիկի 12 գյուղերում այսօր տեղի է ունեցել Արմաթ ինժեներական լաբորատորիաների պաշտոնական բացումը։ Հայտարարվել է, որ այսպիսով Շիրակի մարզի բոլոր դպրոցներում այլեւս գործում է Արմաթը։

Լաբորատորիաների բացման աշխատանքներն ընթանում են մեծ  արդյունավետությամբ։ Վերջին հինգ օրերի ընթացքում ԱՏՁՄ թիմը հիմնադրել է 57 լաբորատորիա, ինչի արդյունքում Գյումրի քաղաքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանի բոլոր դպրոցներում արդեն առկա են անվճար ուսուցմամբ ինժեներական լաբորատորիաներ։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱՏՁՄ-ի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների պատասխանատու Սեդրակ Վարդանյանը։ Ասաց, որ մինչեւ տարեվերջ, այսպես ասած, հերթից դուրս կգա նաեւ Լոռին, որտեղ նույնպես աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։ 

ԱՏՁՄ-ում վստահ են, որ սովորողներին ուղղորդելով դեպի տեխնիկական ոլորտներ եւ զարգացնելով նրանց ծրագրավորման հմտություններն ու  ունակությունները, շատ կարճ ժամանակահատվածում այաստանյան եւ միջազգային ցուցահանդեսներում նրանք կդառնան լուրջ մրցակիցներ ոլորտի առաջատար մասնագետների համար։ ԱՏՁՄ-ի Արմաթ ինժեներական լաբորատորիաների պատասխանատու Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ Շիրակի դպրոցներում հերթական բացված Արմաթ ինժեներական լաբորատորիաններն էլ «հերթական քարերն են դնում այդ պատին»։

Բացված լաբորատորիաների սաներն արդեն հաջողություններ էլ ունեն ռոբոտաշինական խմբերում սովորելու ընթացքում. գյումրեցի աշակերտների ստեղծած ռոբոտներն արդեն ցուցադրվել են հանրապետական ցուցաանդես-մրցույթներում, գրավել պատվավոր տեղեր եւ մրցանակներ ստացել։

«Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիայի հիմնումը նպաստելու է աշակերտների շրջանում առաջատար տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը՝ համոզված են ավագ մասնագետները։

Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ Գյումրիում հիմնադրված Արմաթ լաբորատորիաներ աշակերտները կարող են հաճախել սկսած 5-րդ դասարանից։

Հատկանշական է, որ ամեն «Արմաթ» լաբորատորիայի բացմամբ ավելանում է խմբակավարի հաստիք, որը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) լրացնում է գերազանցապես տեղի կադրերի հաշվին՝ ասաց նա։ Այսպիսով, Շիրակի մարզում արդեն գործում է  թվով 140 Արմաթ լաբորատորիա, որտեղ հաճախում է ավելի քան երեք հազար աշակերտ՝ սովորելով ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, աշխատանք հարթաչափային մոդելների հետ եւ այլ հմտություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի դրությամբ ՀՀ, ԼՂՀ ու Վրաստանի տարածքում գործում էր 284 «Արմաթ» լաբորատորիա, և ընդամենը հինգ ամսվա մեջ թիվը հասել է 377-ի։ Այսօրվա դրությամբ այդ թիվն արդեն հասավ 400-ի։ Ի դեպ, վերջերս Գրանթ Թորոնթո ընկերությունը անցկացրել է Արմաթ ինժեներական  լաբորատորիաների արդյունավետության գնաատման հետազոտություն։ Պարզվել է, որ Արմաթի շրջանավարտների 84 տոկոսն ընդունվել է բուհ, իսկ 43 տոկոսը ստարտափերի հեղինակ է։

«Արմաթ»-ի արդյունավետության մեկ այլ ցուցանիշ է առաձնացնում ԱՏՁՄ-ն պատասխանատու-ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը։ Նրա փոխանցմամբ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արմաթի շրջանավարտները չեն արտագաղթում, քանի որ կարողանում են Հայաստանում գտնել բարձր վարձատրվող աշխատանք։

Փորձագետների գնահատմամբ՝ ՏՏ ոլորտի տարեկան միջին աճը կազմում է 25 տոկոս, ինչը վկայում է, որ Հայաստանն այլեւս տեխնոլոգիական զարգացվածության առումով առաջատարների թվում է։

Ցուցադրել ավելի
Back to top button