ԿարևորՀասարակություն

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Բյուջեի նախագծով նախատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ: 
Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի:
Հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1տրլն 602մլն դրամի չափ մուտք, այս տարի սպասվող 1տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն: 
Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: 

Ցուցադրել ավելի
Back to top button