ԿարևորՏնտեսական

ՀԲ-ի հետ իրականացվող պետություն-մասնավոր համագործակցության 5 ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում թվարկել  է Համաշխարհային բանկի հետ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի»՝ TPQI -ի շրջանակներում իրականացվող պետություն-մասնավոր համագործակցության ծրագրերը․

1. «Ինժեներական քաղաքի» կառուցումը՝ շուրջ 10 մլրդ դրամ ֆինանսավորմամբ:
2. Ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումը՝ շուրջ 5 մլրդ դրամ։
3. Սուպերհամակարգչային կենտրոնի ներդրման ծրագիրը՝ շուրջ 4 մլրդ ֆինանսավորմամբ:
4. Կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը՝ շուրջ 2,5 մլրդ դրամ ներդրումով
5.Գյումրու Պոլիտեխնիկի վերազինման ծրագիրը՝ շուրջ 2,5 մլրդ դրամ արժողությամբ:

Նախորդ օրը նախարարն ընդունել էր Համաշխարհային բանկի  (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» (TPQI) ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչներին։

Նախարարը, ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին, բարձր էր գնահատել արդյունավետ համատեղ համագործակցությունը, նշել, որ համապատասխան քայլեր են արվում  «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը ՀԲ ներկայացուցիչներին  մանրամասներ էր ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունից։ Նա խոսել էր էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի, ստարտափներին հարկային արտոնություն տրամադրելու գործընթացի, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհների, տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման ուղղված մոտեցումների, ինչպես նաև  «Հայկական վիրտուալ կամուրջ», «ՆերՈւժ» ծրագրերի ընձեռած հնարավորությունների մասին։ 

Անդրադարձ էր եղել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով  TPQI –ի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի 5 ծրագրերում բանկի  հետ պետություն-մասնավոր գործակցությանը։

Back to top button